Գումի շուկայի 1 տոննա միսը ենթակա է այրման եղանակով ոչնչացման
«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է այրման եղանակով ոչնչացման: Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին ՍԱՏՄ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Գումի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը։
Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու:
ՍԱՏՄ անասնաբուժության վարչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը նշեց, որ իրենք ստուգում են իրականացնում, եւ եթե չկա սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթը, ապա միսը պետք է առգրավեն: