Մամուլ

Դոլարն ու եվրոն շարունակում են նվազել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմել է 394.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.24 դրամ (նվազել է 0.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  498.30 դրամ (նվազել է 4.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.83 դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 397-398 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 404-408 դրամով, վաճառվում է 417-422 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.60-3.80 դրամով, վաճառվում է 3.84-4.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 394 դրամով:

Եվրոն գնվում է 414 դրամով, վաճառվում է 418-419 դրամով:

Ռուբլին գնվում է 3.73 դրամով, վաճառվում է 3.83 դրամով:

Կիսվեք էջում