Ավտովթարից 1 հոգի մահացել է կա 3 վիրավոր. որոնցից 2-ը ոստիկանության ծառայողներ են
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում Երևան-Երասխ Մ2 ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «ՎԱԶ 2107» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ոստիկանության ծառայողներ են: