Մամուլ

Շուրջ 150 գյուղի բնակիչներ փակել են Արտաշատ-Երևան ճանապարհի հատվածը

Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

«Գյուղը ջերմոցային տնտեսություններ ունի, այստեղ բոլորը դրանով են ապրում, արդեն մի քանի օր է գազի գրասենյակը չի թողնում, որ ջերմոցային տնեսություններում գազ օգտագործենք: Եկել են հաշվիչների վրա փականներ են դնում, որ գազը քիչ մտնի տուն, ու չկարողանանք ջերմոցներում օգտագործել»,-պատմեց նա:

Մխչյան գյուղի բնակչի խոսքով, այս պահին գյուղում են «Գազպրոմ Արմենիա»-ի Արտաշատի գրասենյակի աշխատակիցներն ու մի շարք ոստիկաններ:

«Ուզում ենք, որ Գազպրոմի ղեկավարությունից մարդիկ գան, մեզ բացատրեն՝ ինչ է կատարվում, մեր հարցերին պատասխան»,-ասաց գյուղի բնակիչը:

Կիսվեք էջում