Դեկտեմբերի 7-ին չգնացի դպրոց, մնացի տանը մենակ, տունը շարժվեց․ Արտյոմ Կարապետյան
Հաղորդավար Արայիկ Համբարձումյանի Խոստովանության հյուրն է դերասան Արտյոմ Կարապետյանը։
Հաղորդմանը դերասանը նշել է, որ ունի 5 քույր ու ասել, որ հարաբերություններն այդքան էլ լավ չեն։ Արտյոմի խոսքով՝ նա կապը խզել է քույրերի հետ։
«Ո՞նց կարող են նույն մարդկանցից ծնված մարդիկ այդքան տարբեր մտածել, մեկը` պլյուս, մեկը` մինուս։ Կան փորձեր նրանց կողմից վերադառնալու, բայց ես այդ ընդացքում շատ թանկ բան կորցրեցի՝ մորս, ով չհասկացավ` ես ինչ արեցի։
Դա մնալու է իմ հետ` մինչև մահս»։