Ամանորը KIABI-ի հետ՝ փայլ և նորաձևություն ողջ ընտանիքի համար
Ամանորը այնքան մոտ է, և KIABI-ն արդեն ամեն ինչ նախատեսել է, որպեսզի ընտանիքի բոլոր անդամներն Ամանորը դիմավորեն մատչելի, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ և որակյալ հագուստով: Նրբաճաշակ հագուստ՝ տոնական հավաքույթների ընթացքում փայլելու համար, ամանորյա գիշերազգեստներ՝ հարմարավետ պահերի համար, և տաք հագուստ՝ ձմռան ցրտին դիմակայելու համար։ Հավատարիմ մնալով իր «միշտ ավելին ընտանիքների համար» խոստմանը՝ KIABI-ն առաջարկում է մատչելի և նորաձև հավաքածուներ՝ հարմարավետությամբ և ոճով լի` Ամանորը վայելելու համար։
Տոնելու՛ ժամանակն է
KIABI-ն ստեղծել է փայլուն հավաքածու՝ ողջ ընտանիքի համար։ Փայլուն հագուստները, որոնք իդեալական են ողջ գիշեր պարելու համար, անկասկած տպավորիչ կլինեն և կհաղորդեն պայծառություն՝ երեկոյի ընթացքում ուշադրության կենտրոնում գտնվելու համար:
Կանացի տոպ և տաբատ – 8900 և 10900 դր
Մանկական ջեմպեր և կիսաշրջազգեստ – 9900 և 6900 դր
Ամանոր
Ձմեռ պապն արդեն այցելել է մեզ և նվերները թողել է տոնածառի տակ։ Ինչպես մանուկների, այնպես էլ մեծերի համար Ամանորի առավոտը կախարդական պահ է: Այդ հարմարավետ առավոտն էլ ավելի յուրահատուկ դարձնելու համար KIABI-ն ստեղծել է ընտանեկան համահունչ գիշերազգեստներ: Դրանք կատարյալ են ջերմ մթնոլորտ ստեղծելու և անմոռանալի ընտանեկան պահերը տոնելու համար:
Տղամարդու գիշերազգեստ – 11900 դր
Կանացի գիշերազգեստ – 12900 դր
Մանկական գիշերազգեստ – 7900 դր
Ամանորյա խորհրդանշական սվիտերներ
Ամանորի կախարդանքը պարզապես այն չէր լինի առանց խորհրդանշական տոնական սվիտերների: KIABI-ն առաջարկում է Սուրբ Ծննդյան սվիտերների հավաքածու ամբողջ ընտանիքի համար, որոնք կատարյալ են նվերները բացելուց հետո տոնական կախարդանքը շարունակելու համար: Եղջերուների, տոնածառերի և ձյան փաթիլների զվարճալի ու յուրահատուկ դիզայններով այս սվիտերները ուրախություն են բերում յուրաքանչյուր պահի՝ Ամանորը լցնելով ուրախությամբ և դրական տրամադրությամբ:
Մեծահասակների սվիտեր – 8900դր
Մանկական սվիտեր – 6900 դր