Ըստ վարորդների՝ մինչ փոփոխություններն առձեռն օրական մնում էր 4-5 հազար դրամ
Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ կրճատվել է ստվերային շրջանառությունը։
Օրինակ`
25.10 – 31.10 – 188.474.600 ֏
01.11 – 07.11 – 213.173.300 ֏
Վարորդների 15 օրվա առանց հարկերի աշխատավարձը.
MAN – 401.500 ֏
Zhong Tong – 309.500 ֏
Gazel City – 219.500 ֏
Հ.Գ. Ըստ վարորդների, մինչ փոփոխությունները, նրանց մոտ աշխատավարձից զատ, առձեռն օրական մնում էր 4-5 հազար դրամ։
Նշենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ այսօր դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:
Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից: