Մամուլ

18 վարորդ ազատվել է աշխատանքից

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»,-ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ այսօր դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:

Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից:

Կիսվեք էջում