ՄամուլՔաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի վաղվա հանդիպումը չի կայանա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի՝ վաղը նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը։ «Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ժողովրդական հեղափոխության օրակարգի շուրջ, որևէ այլ քննարկում անիմաստ ժամանակի կորուստ է»,- մեզ հետ զրույցում ասաց ՔՊ խոսնակը։

Մեր հարցին՝ այսինքն իշխանությունն այլ օրակարգի շո՞ւրջ է ուզում բանակցել, Տիգրան Ավինյանն ասաց՝ դա պետք է իրենցից ճշտել։ Factor.am-ի հաջորդ հարցին՝ վաղը ՀՀԿ-ի հետ որևէ հանդիպում չի լինի, ՔՊ խոսնակը միայն նշեց՝ այն, ինչ նախապես հայտարարվել էր, չեղարկվել է։      Մենք  փորձեցինք կապ հաստատել նաև Կարեն Կարապետյանի մամլո խոսնակի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:  Հավելենք, որ երեկոյան Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը կկայանա։

Նյութի աղբյուրը՝ factor.am

 

Կիսվել