Մուշում հողը էնքան քաղցր էր, կարայիր ուտեիր․ բա ում ենք թողում, ես վանեցու ծոռ եմ (Տեսանյութ)
Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքով, անցորդներից հետաքրքրվեց, թե ինչ պատասխան կտան պատգամավորի այդ դիտարկմանը։
«Դու՛րս եկեք փողոց, մարդկանց հարցրեք, թե ու՛մ է հետաքրքրում Արցախի հարցը կամ Արարատը»,- այս մասին օրեր առաջ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Հարցվածներից շատերը պատգամավորի խոսքին բացասական արձագանքեցին։ «Ում Արարատն ու Արցախը չի հետաքրքրում, նշանակում է, որ Հայաստանը իրենց չի հետաքրքրում»,- ասաց մի անցորդ։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ պատգամավորի կարծիքը իր համար նշանակություն չունի։
«Մենք արարատցի ենք, տենց բաներ մի ասեք մեր մոտ»,- ասաց մեկ այլ երիտասարդ քաղաքացի։
Մի անցորդի կարծիքով էլ՝ կառավարության մեծ մասը վերածվել է մանկապարտեզի։
Մանրամասները՝ տեսանյութում