Դոլարը շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 394.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.67 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.82 դրամ (աճել է 2.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.84 դրամ (աճել է 3.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.66 դրամ (աճել է 0.09 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395 դրամով, վաճառվում է 397-402 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 405-416 դրամով, վաճառվում է 421-428 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.16-3.70 դրամով, վաճառվում է 3.79-4.11 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
Դոլարը գնվում է 396 դրամով, վաճառվում՝ 400 դրամով:
Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425 դրամով:
Ռուբլին գնվում է 3.70 դրամով, վաճառվում է 3.85 դրամով:
Նշենք, որ արտարժույթի փոխարժեքը բարձրացել է ոչ միայն Հայաստանում։ ՌԴ-ում այս շաբաթվա ընթացքում բարձրացել է` հասնելով ռեկորդային ցուցանիշի` 114.5 ռուբլու, եվրոյինը` 120 ռուբլու։