Ինչու է Անահիտ Ավանեսյանը մեկնում Բալի
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 2-6-ը կգործուղվի Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի), որտեղ կմասնակցի Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2024 թվականի դեկտեմբերի 2-6-ը գործուղել Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի)` Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»: