Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանը պահպանում է մանդատը․ նոր որոշում

Armlur.am-ի՝ Ազգային Ժողովի թղթակիցը հայտնում է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը քիչ առաջ դուրս է եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակից և հայտնել, որ չի պատրաստվում իր պատգամավորական մանդատը վայր դնել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որի խոսնակը չէր մեկնաբանում հանդիպման մասին տեղեկությունը, չի կարողացել, ըստ էության, համոզել իր խմբակցության պատգամավորին՝ կատարելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջ-խնդրանքը։

Այսպիսով ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հովիկ Աղազարյանը իր պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին տեղեկությունը հետաձգում է ևս երկու օրով և առաջիկայում կհայտնի իր մանդատից հրաժարվելու որոշման մասին։

Մինչ այդ նա խոստանում է լինել ակտիվ պատգամավոր։

Կիսվել