Մամուլ

Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանին, Ռուստամ Բադասյանին

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։

Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստին Փաշինյանը սպառնացել էր իրավապահներին, թե իր համբերության բաժակը լցվել է։

Վահե Ղազարյանին աշխատանքից ազատելու որոշման մասին մենք դեռեւս ամիսներ առաջ էինք գրել, Բադասյանին ազատելու որոշման մասին ևս լուրեր կար, իսկ թե որն է եղել Սանոսյանին ազատելու պատճառը, դեռեւս հայտնի չէ։

Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին էլի մարդիկ են հեռացվելու պաշտոններից, բայց թե կադրային դեֆիցիտի պայմաններում ում են նշանակելու նրանց փոխարեն, պարզ չէ:

Կիսվել