Մամուլ

Դոլարի փոխարժեքը սկսեց աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 6-ին, կազմել է 387.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.10 դրամ (նվազել է 5.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  499.15 դրամ (նվազել է 3.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.94 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-414 դրամով, վաճառվում է 420-425 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.48-3.92 դրամով, վաճառվում է 4.00-4.46 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում՝ 388.5-389 դրամով:

Եվրոն գնվում է 414-416 դրամով, վաճառվում է 421-422 դրամով:

Ռուբլին գնվում է 3.85-3.90 դրամով, վաճառվում է 4.02 դրամով:

Կիսվել