Մամուլ

ՀՀ-ում կայացավ Ռոթարի ակումբի գրանցումն ու ներկայացվեցին աննախադեպ նախագծերը

2024թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին (հյուրերի ժամանում՝ 18:30-ից ) Կ. Դեﬕրճյանի անվան մարզահաﬔրգային համալիրի կոնֆերանս դահլիճում տեղի է ունեցել Երևան Յունայթեդ Ռոթարի ակումբի գրանցման միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցելու համար մասնակիցները հաստատել են մասնակցությունը YerevanUnitedRC@gmail.com էլ. փոստով և ստանցել ﬕջոցառման մուտքի գրանցման QR կոդ:

Միջոցառմանը մասնակցել է Rotary International 2452 տարածաշրջանի կառավարիչը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ Պետական պաշտոնյաներ, ռոթարացիներ ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Երևանից, Գյումրիից, Վանաձորից և այլ հյուրեր:

Երեկոյի ընթացքում ներկայացվել է նորաստեղծ ակումբը և առաջիկա նախագծերը, որոնք իրենց բնույթով աննախադեպ են․

– Երևանի ազգային պարկ ծրագիր (ներկայացրել է Կարեն Ղազարյանը)

– Հայաստանում շաքարախտով հիվանդներին նորագույն տեխնոլոգիաներով սարքերի տրամանադրման ծրագիր (ներկայացրել է Անդի Պիսկուլյանը)

rotari 2

– Միացյալ ազգերն հանուն խաղաղության նվագախումբ և երգչախումբ ծրագիր նվիրված ՄԱԿ 80 ամյակին (ներկայացրել է Ալեքսան Զաքյանը) Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ԱՄՆ միջազգային փոխանակման ծրագրի մասնակիցները, որոնց հիմքի վրա առաջիկայում կստեղծվի Ռոթարակատ ակումբ:

Երեկոյի ավարտին կներկայացվի Ռոթարիի ամենահայտնի և լայնամասշտաբ ծրագիրն ամբողջ աշխարհում ՝ Պոլիոմելիտի պատվաստումը, և այդ նպատակով կկազմակերպվի հանգանակություն:

Ռոթարի մասին՝

Ռոթարին մարդասիրական, ոչ քաղաքական կազմակերպություն է, որն անդամակցության է ընդունում մարդկանց, որոնք գալիս են օգնելու և ոչ թե օգտվելու։ Այն նաև էլիտար կազմակերպություն է, որը չի ճանաչում կրոն, մաշկի գույն, ազգություն, ռասսայականություն կամ էթնիկ տարբերություն։

Ռոթարին, չլինելով պետություն, ունի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում և ամենաբարձր խորհրդատվական կարգավիճակը, որն առաջարկվում է որպես ոչ կառավարական կազմակերպությանը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից: Ռոթարիի ցանցի ներկայացուցիչներն ընդգրկված են ՄԱԿ-ի ներքո գործող տարբեր կազմակերպություններում, ծրագրերում, հանձնաժողովներում և գործակալություններում, այդ թվում՝ UNESCO, UNDP, UNICEF, UNHCR և այլն:

rotari 3

Ռոթարին ունի իր ներկայացուցիչները նաև Համաշխարհային բանկում, Ասիական Զարգացման բանկում, Աֆրիկյան Զարգացման բանկում և այլուր:

Այժմ աշխարհի գրեթե բոլոր երկրներում Ռոթարին ունի շուրջ 45.000 ակումբ և ավելի քան 1.200.000 անդամ։

Ռոթարիի ուղղվածությունները՝

1․ Նպաստել խաղաղության հաստատմանը

2․ Պայքար հիվանդությունների դեմ

3․ Ապահովել մաքուր ջուր, սանիտարական պայմաններ և հիգիենա

4․ Փրկել մայրերին և երեխաներին

5. Աջակցել կրթությանը

6. Զարգացնել տեղական տնտեսությունները

7. Պաշտպանել շրջակա միջավայրը

Ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար կարող եք այցելել www.rotary.org կայք

Կիսվել