Շոու-բիզնես

Իմ գործը երգը գրելով ու երգելով չի ավարտվում. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել՝ պատմելով, թե ինչպես է ստացել իր հայտնի երգերից մեկի տարազները։

«Իմ գործը երգը գրելով ու երգելով չի ավարտվում։ Այս տեսահոլովակի հագուստի համար հիմք էի վերցրել Վասպուրականի տարազի մոտիվները, քանի որ նմանատիպ կտորներ Հայաստանում չեն արտադրվում, իսկ «հարևան» երկրից էլ չէի պատրաստվում գնել, գտա հնարավորինս մոտ տարբերակ և վրան ձեռքի աշխատանքով ավելացրեցինք դետալներ:

Հետո անցա տղամարդկանց հագուստներին, այստեղ էլ փորձել էի պահել ընդհանուր խորհրդանշող էլեմենտները, ու որ այն դառնա ավելի ժամանակակից, փոխարինել էի դենիմով:

sirusho taraz karel

Նման դեպքերում երկար ուսումնասիրում եմ այդ տարազները ու հետո փորձում եմ մտովի տեղափոխել այն մեր օրեր ու պատկերացնել, թե ինչպիսինը կլիներ: Հիմա շատ համառոտ գրեցի, բայց երկար պրոցես է։

Հայկական որևէ աղբյուր, եթե վերցնում եմ, լինի դա հագուստ, թե զարդ, նույնությամբ չեմ պահպանում՝ դրա համար կան այլ մասնագետներ, ես այն ներկայացնում եմ իմ աչքերով. ոչ թե կրկնում եմ այն ինչ եղել է այլ, հիմք ընդունելով ազգային էլեմենտները, ստեղծում եմ նորը՝ այսօրվանը»:

sirushoo
Կիսվել