Մամուլ

«Opel»-ը հայտնվել է ջրանցքում․ 33-ամյա վարորդի դին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15:30-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երևանի բնակիչ 33-ամյա Գեորգի Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, մինչ այդ ուղղելով ավտոմեքենան, ապա օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգոնւթյան բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ գլխավորությամբ:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել