Անահիտ Սիմոնյանը տեղափոխվել է ԱՄՆ և արդեն «ամուսնական դասեր» է տալիս
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ով վերջերս է Հայաստանից արտագաղթել ԱՄՆ, սկսել է Ինստագրամի իր էջում ամուսնական դասեր, խրատնել տալ կանանց։ Անահիտը նախ հայտարարեց, որ ցանկանում է ստեղծել կանանց խումբ, օգնել կանանց և աղջիկներին իրենց կյանքը բարելավվելու համար։
Bavnews-ը հետևելով երգչուհուն նկատեց, որ Անահիտի մոտ այնքան են խորացել այդ ամենը, որ սկսել է սթորիներով «ամուսնական դասեր» տալ ընտանիքներին։
Նա կրկին սթորին է հրապարակել իր էջում և խոսել ընտանեկան փոխհարաբերությունների մասին։
«Սիրելի աղջիկներ միշտ հիշեք, որ աբյուզը ձեր մեղքը չէ։ Մանիպուլյացիան և կոնտրոլը ձեր զուգընկերոջ ընտրություննա։ Ինչքան էլ նա փորձի ձեզ համոզել, որ դուք եք մեղավոր, ձեր մեջ այս բանը սխալ է՝ դուք միշտ իմացեք, որ պարտավոր չեք հանդուրժել նման վերաբերմունք ձեր նկատմամբ։
Եվ դուք արժանի եք այն հարաբերություններին, որ կոչվում են առողջ, որտեղ փոխհարաբերությունները հիմնված են հարգանքի և աջակցության վրա»․-նշել է Անահիտ Սիմոնյանը։