Մամուլ

34-ամյա կինը և 43-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «ձախ դաստակի 4-րդ մատի կտրած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կին, որից րոպեներ հետո էլ «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գեորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչներ 34-ամյա Գայանե Գ․-ն է և 43-ամյա Կարեն Հ․-ն։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի Քրեական հետախուզության և համայքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են, որ Կարեն Հ․-ն վիճաբանել է Երևանի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ի հետ, որի ընթացքում Արման Ա․-ն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է Կարեն Հ․-ին և Գայանե Գ․-ին՝ պատճառելով վերը նշված վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել