Մաշ Իսրայելյանի քրոջ վթարի ժամանակ մեքենայում է եղել ՔՊ-ական պատգամավորի հարազատը
Հոկտեմբերի 26-ին ավտովթարից մահացել էր երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ Էլեն Իսրայելյանը։
Armlur.am-ի տեղեկություններով` հայտնի երգչուհու քրոջ վթարի դեպքով նշանակվել է դատատեխնիկական, դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզեն վթարի հանգամանքները՝ արդյո՞ք մեքենայի անսարքությունն է եղել պատճառը, թե` ոչ, կամ արդյոք վարորդը եղել է սթափ վիճակում։
Ասել է թե, նախաքննական մարմինը երկու վարկած է առաջ քաշում ողբերգական վթարի դեպքով՝ կա՛մ վարորդը սթափ վիճակում չի եղել, կա՛մ մեքենան անսարք վիճակում է եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 03։45-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
24-ամյա Էլենին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։