ՄամուլՏեսանյութ

Մայրս մենակ է եղել․ բացառիկ կադրեր` 16-րդ թաղամասի այրված բնակարանից

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 38 շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառով բնակարաններից մեկը ամբողջությամբ այրվել է, իսկ մյուս բնակարանը էական վնասներ է կրել։

«Տանը միայն մայրս է եղել, մոտեցել է հրդեհի բռնկման օջախին, վազել է օգնություն կանչելու, բայց արդեն ուշ է եղել. կրակն ամբողջությամբ տարածվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց 15-րդ հարկի բնակիչը, որի բնակարանը ամբողջությամբ այրվել էր հրդեհի պաճառով։

Հրդեհը, ըստ նախնական տվյալների, եղել է էկէկտրալարերի վնասման հետևանքով, սակայն դեռ հստակ ոչինչ պարզ չէ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել 16-րդ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել