Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ազգային ժողովում Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)՝ կապված Քյարամյանի՝ միջնորդությունների վերաբերյալ արված հայտարարությունների հետ»,- ասել են Դատախազությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում լսումների ժամանակ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, վերաճել էր թեժ բանավեճի: