Սյուզաննա Մելքոնյանը հաղթող է ճանաչվել «Թուրանի ձայն» երգի մրցույթում
Հոկտեմբերի 18-ից 22-ը՝ Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում կայացած ղազախական երգերի՝ «Voice of Turan» միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Սյուզաննա Մելքոնյանը:
Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից և այլ երկրներից։
«Միայն Աստված գիտի թե այս մրցանակն ինչի գնով եմ արժանացել»,- տեսանյութում պատմում է երգչուհին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ https://t.me/+EWWkE8PvLUw1NzFi