Մամուլ

Ադրբեջանցիները ազատ Երևանում շրջում են. ո՞վ է ձերբակալված Հասմիկ Գ.-ն

«Ադրբեջանցիները ազատ Երևանում շրջում են փաստորեն»,- հերոսների դիմանկարները ջնջող անձին ու նրա արարքը արձանագրած հայտնի տեսագրության հրապարակման տակ նման մեկնաբանություն է թողել փաստաբան Արսեն Բաբայանը:

Քիչ առաջ ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ հայտնաբերվել է հերոսների նկարները պղծող կինը։

«ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:

Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»:

Կիսվել