Շոու-բիզնես

«Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված մասնակիցը չի կարողանա մասնակցել մրցույթին

«Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթը հաղթող Իրինա Զախարովան չի մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին, այս մասին հաղորդագրություն է տարածել Miss Universe Armenia-ն։

«Ցավոք պետք է տեղեկացնենք, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեխիկո մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին:

Մենք երկար նախապատրաստական փուլ ենք անցել եւ յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու: Այնուամենայնիվ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան ստիպված էր դժվարին որոշում կայացնել՝ հրաժարվելով մրցույթին մասնակցությունից:

Իրինա Զախարովա

Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության եւ հասկանալու համար: Իրինան շատերի համար ոգեշնչման աղբյուր է, եւ վստահ ենք՝ առջեւում նա շատ հնարավորություններ կունենա»:

Կիսվել