ԺամանցՇոու-բիզնես

Հորս կորցնելուց հետո քեզ գնտելը իմ կյանքում եղածներից ամենից անգինն է. Ռոզա Դավթյանը նշանադրվել է

Դերասանուհի Ռոզա Դավթյանը լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում և հայտնել, որ նշանադրվել է։ Դերասանուհին փակել է սիրելիի դեմքը և չի հայտնել անունը։

Նշենք, որ այսօր Ռոզա Դավթյանը հայտնել էր, որ ցանկանում է անկեղծանալ իր հետևորդներին։

«Հոկտեմբերի 11. Ես նշանադրվեցի.

Մեր պատմությունը տարբեր է ու բնավ նմանություն չունի քո իմացածներին: Իմ անցած ճանապարհը շատ ավելի անհարթ է, քան դու կպատկերացնես, բայց ես անցնում եմ այդ ճանապարհը վեհորեն և անտրտունջ:

Այս կյանքում ինձ բաժին հասածը կորցնելու և գտնելու մասին ճանապարհներն են: Իմ բոլոր գտածների ետևում կորուստներ են, բոլոր ձեռքբերումներիս հետևում` անթիվ-անհամար ձախողումներ, բոլոր ժպիտներիս հետևում` հեկեկոցներ:

roza davtyan sireli

Կորուստներ կան, որոնք չեն փոխարինվում, չեն մոռացվում, չեն սպիանում և ի հակառակ նշվածներին խորը արմատներ գցելով՝ օրերից մի օր անգամ ծիլ են տալիս:

Բայց գուցե, փարատողը այն է, որ գտնվելիքների մեջ եզակիորեն, բայց գոնե լինում են դեպքեր, որ երջանկացնելու ձևը ևս չմոռացվողներից է դառնում: Ես չեմ վախենա ասել, որ Հորս կորցնելուց հետո քեզ գնտելը իմ կյանքում եղած, լինելիք և այժմյան եղածներից ամենից անգինն է:

Իմ փոթորկոտ կյանքին հանգստություն տվողն ես, իմ չբթացող ցավերի լուռ կիսողն ես, իմ մենակ օրերի անփոխարինելի ընկերն ես, իմ հաջողություններից անմնացորդ երջանկացող ու վշտիս մեջ հետս լացողն ես։

Գուցե և ուժեղ եմ ես, բայց դու ինձ դարձնում ես անպարտելի։ Հիմա ես իմ հետևում ունեմ անթիվ -անահամար կորցրած և գտած ճանապարհներ և վերստին, անդառնալի, հավերժ փակված, կողպեկված դռներ.

davtyan roza

Ու ունեմ ՔԵԶ։
և առավելապես քոնն եմ ես
և քոնը լինելը սպիցանում է բոլոր խորը վերքերը, հարթեցնում է բոլոր սպիերը, լռեցնում է բոլոր կեղտոտ բերանները, որովհետև քոնը լինելը Աստվածային օրհնություն է։

Եվ որքան ասելիք կա Քոնը լինելու մեջ։ Ինչ լավ է, որ հենց ՔՈՆՆ եմ ես»։

Կիսվել