Մամ ինչ սիրուն ես, երանի էս օրը․ Էմմի հրապարակումը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրը
Երգչուհի Էմմին հրապարակումներ է արել իր սոց․ ցանցի էջերում, շնորհավորելով մայրիկի, լուսահոգի Նադեժդա Սարգսյանի ծննդյան առթիվ։ Հավելենք, որ երգչուհի Նադեժդա Սարգսյանը կդառնար 70 տարեկան:
«Մամ ինչ սիրուն ես …
Դու ամենա սիրուն կինն ես!
Ու եթե կա հաջորդ կյանք,
ուզում եմ ամեն ինչ նույնը կրկնվի:
Դու իմ պապայի սիրած կինը լինես
Դու իմ մաման լինես
Դու աստղ լինես
Դու անհաղթելի լինես
Դու Նադեժդա Սարգսյանը լինես»։