Գյումրու քաղաքապետին ծանր վիճակում տեղափոխել են Երևան
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին ծանր վիճակում 2 օր առաջ հասցրել են Երևան։
Oragir.News-ի տեղեկություններով, 2 օր առաջ քաղաքապետը իրեն վատ է զգացել, միանգամից հոսպիտալացրել են։
Oragir.News-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանից, բայց նրա հետ կապ հաստատել հնարավոր չէ։
Գյումրիի քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին շրջանում ՔՊ-ն իշխող «Բալասանյան դաշինքի» վրա սկսել է ճնշումներ գործադրելը։
Խոսքը վերաբերում է քրեական այն գործերին, որոնք հարուցվել են անցած տարվա դեկտեմբերի ընթացքում, երբ խզվեց «ՔՊ» և «Բալասնյան դաշինք» կուսակցությունների միջև կնքված 2021 թվականի հուշագիրը։
Նշենք, որ Վարդգես Սամսոնյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում է 2021 թ-ի նոյեմբերի 4-ից։