Ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը այս գիշեր հիվանդանոցում մահացել է
Ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը այս գիշեր հիվանդանոցում մահացել է
Սյունիքի մարզում դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը այս գիշեր հիվանդանոցում մահացել է։ Այս մասին Oragir.News-ին հայտնել է Մկրտիչ Նավասարդյանի հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։
Մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ 36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս է գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։