Մամուլ

Ուսուցչի գլխին սարքում են, 10 տարի այդ մարդու հետ աշխատել եմ

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով դպրոցում տեղի ունեցածին նշեց, որ ավելի քան 10 տարի է, ինչ ինքն այդ դպրոցում է աշխատում և ոչ մի ավելորդ բան ֆիզիկայի ուսուցչի կողմից չի նկատել, ավելին՝ Արամ Ծատուրյանը դպրոցի ամենահարգված ու օրինավոր ուսուցիչներից է.

«10 տարի այդ մարդու հետ աշխատել եմ, նման բան առաջին անգամ եմ լսում: Երկու հրաշք աղջիկներ ունի, մեր շրջանավարտներն են, երկուսն էլ ոսկե մեդալով են դպրոցն ավարտել, նա ԳԹԿ-ում է աշխատում նաև, երբեք ոչ մի վատ բան չեմ նկատել նրանից՝ լավից բացի:

Ոչ մի ավելորդ բան նրա կողմից, ոչ մի ավելորդ ուշադրություն, ավելորդ քայլ: Ի վերջո, դպրոցում բոլոր աշխատակիցները գրեթե կանայք են և ոչ մի ավելորդ բան ոչ ոք չի նկատել: Ֆանտաստիկ լավ ընտանիք ունի, երեխաներն այժմ արտերկրում են սովորում: Չեմ հասկանում ինչ է կատարվում: Նա կարգին հայր է, օրինակելի ընտանիք ունի: Կարդացի լուրը հենց «Հրապարակում» և շոկի մեջ եմ:

Թիվ 20 դպրոց

Ուսուցչի գլխին սարքում են, սենսացիաներով մարդկանց են շեղում: Հավանաբար մեկին պատահմամբ ձեռքով հպվել է, սարքել են, որ մանկապիղծ է: Մարիա Կարապետյաններն ու այդ փչացած մասսան անգամ մարդու հետ խոսելն ու տետր բաժանելը կարող են մանկապղծություն համարել: 9-րդ դասարանի ծնողները շոկի մեջ են, ասում են, եթե մեր հասուն աղջիկներին ձեռք չի տվել, ո՞նց է ստացվում, որ մանկապիղծ է:

Պարզվում է՝ ԱԱԾ-ն ներխուժել է այն դասարաններ, որոնք կապ չունեն այդ ահազանգի հետ: Անհասկանալի քայլեր են արվում: Չգիտես ում է պետք էս սարքոցին: Սա կոնկրետ սարքոցի է: Հավանաբար Ժաննային է պետք», – ասաց Հովսեփյանը:

Կիսվել