Շոու-բիզնեսԺամանց

Դերասանուհի Աննա Մանուչարյանի ծննդյան օրն է

Այսօր դերասանուհի Աննա Մանուչարյանի ծննդյան օրն է։ Դերասանուհին ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Երևանում։

Դերասանուհի Աննա Մանուչարյանը «Կաբարե» ներկայացումով մուտք գործեց Կամերային թատրոն: Այնուհետև մասնակցություն ունեցավ գրեթե բոլոր երաժշտական շոու-ներկայացումներում. «Կառավարական համերգ», «Շոու #3», «Սիրո խոստովանություն», «Fe Show»:

Աննա Մանուչարյանը մասնակցություն է ունեցել բազմաթիվ հեռուստանախագծերում. «Մեծից փոքր դեպի ճամբար», «Ավազե դղյակ», «Քարե դարդ» և այլն:

Աշխատում է նաև հանրային ռադիոյում: Այստեղ նա վարում է իր հեղինակային «Գիրք ճանապարհի» հաղորդաշարը, որն անդրադառնում է հայ և համաշխարհային գրողներին:

Աննա Մանուչարյան

Նշենք, որ Աննա մանուչարյանի դուստրն է երգչուհի Մալենան։ Վերջինս ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող։

Կիսվել