Աշխարհ

ՆԱՍԱ. Տիեզերքում միջուկային պայթյունը կկործանի ամբողջ արբանյակային ցանցը

Երկրի ցածր ուղեծրում մեկ միջուկային պայթյունը բավական է ամբողջ արբանյակային ցանցը ոչնչացնելու համար, ասել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը:

«Եթե տիեզերքում ատոմային ռումբ պայթի, բոլոր արբանյակները կդադարեն տեղեկատվություն փոխանցել», – ասել է Նելսոնը:

Երկրի ցածր ուղեծրում վեց ատոմային ռումբերի պայթյունը նկարագրել է որպես այնտեղ հասանելի բոլոր տիեզերանավերի ամբողջական ոչնչացում: «Վեց միջուկային պայթյունները լիովին կկործանեն այս տեղեկատվությունը Երկրի վրա բոլորի համար», – ասել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:

Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ցանկանում է մոդելավորել Եվրոպայում միջուկային պայթյունի հետեւանքները։ Պայմանագրի արժեքը 34 մլն դոլար է։ ԱՄՆ բանակի ինժեներների կորպուսը նախատեսում է բացառիկ պայմանագիր կնքել մեկ ընկերության հետ։

Կիսվել