Երևանի մետրոն է, ամեն օր նույն վիճակը. Ժիրայր Ոսկանյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տարածաշրջանային հաբ, սիլիկոնյան հովիտ, վագր
Երևանի մետրոն է. ամեն օր նույն վիճակը:
Մարդիկ հերթերում սպասում են մետրոյում ժետոնների փոխարեն QR կոդեր ստանալուն, հետո՝ անվերջ հերթերով անցումներից մուտք անելու համար:
Երեւանի մետրոյի բոլոր կայարաններում ամեն օր նույն վիճակն է, պատճառն էլ մենաշնորհը, կիսատ~պռատ արված աշխատանքը, տեխնիկական խափանումները․ սարքերը չեն աշխատում, խափանվում են, մարդիկ հերթ են կանգնում, QR վերցնում, սարքը կախում է, նորից գնում, նույն բանի միջով անցնում են»։