Մամուլ

Ովքեր են Դոմուս առևտրի կենտրոնի սեփականատերերը

Ովքեր են Դոմուս առևտրի կենտրոնի սեփականատերերը

Դոմուս առևտրի կենտրոնը հիմնած «Դեկորա գրուպ» ընկերության նկատմամբ 2024 թվականի տարեսկզբին վարույթ է հարուցվել, ևս 2 վարույթ հարուցվել է ընկերության սեփականատեր Արմեն Մուրադյանի վրա։ Մյուս սեփականատեր Արման Ասլանյանի դեմ նախորդ տարի կիրառվել էր վարչական տույժ։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմի կողմից 2024 թվականին «Դեկորա գրուպ» ընկերությունում տարեկան ստուգումների ծրագրով այս տարվա 4-րդ եռամսյակում նախատեսված էր իրականացնել ստուգում։ Սակայն Տեսչական մարմինը չհասցրեց անցնել գործի, 4-րդ եռամսյակի մեկնարկին զուգահեռ, այսօր հրդեհ բռնկվեց «Դեկորա գրուպ» ընկերությանը պատկանող Դոմուս առևտրի կենտրոնի ամենամեծ պահեստային մասնաճյուղում։

«Դեկորա գրուպ» ՍՊԸ-ից հարուցված վարույթի արդյունքում հօգուդ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձվել է 319 հազար 240 ՀՀ դրամ, որից 310 հազար 39 ՀՀ դրամը՝ որպես պետական պարտքի գումար, 3 հազար ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 6 հազար 201 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Արմեն Մուրադյանի դեմ հարուցված 2 վարույթները Երևանի քաղաքապետարանի կողմից են հարուցված 10 օրվա տարբերությամբ՝ հուլիսի 9-ին և 19-ին։ Արմեն Մուրադյանից առաջին վարույթի շրջանակում հօգուդ Երևանի քաղաքապետարանի գանձվել է 100 հազար ՀՀ դրամ, իսկ 2-րդ վարույթով՝ 700 հազար դրամ։

Մյուս սեփականատեր Արման Ասլանյանի նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին կիրառվել էր վարչական տույժ՝ 10 հազար դրամ հօգուդ պետական բյուջեի հաշվին։

«Դեկորա գրուպ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 115 մլն դրամ։

Կիսվել