Մամուլ

«Դասընկերների խոսքով էներգետիկների նկատմամբ սեր է ունեցել»․ ինչի՞ց է մահացել Նոր Երզնկայի 15-ամյա աշակերտը

Նոր Երզնկայում Ֆիզկուլտուրայի դասաժամին վոյելբոլ խաղալիս 15-ամյա Դավիթը վատ է զգացել իրեն, գնացել է ջուր խմելու ու տեղում հանկարծամահ եղել։ Այս մասին News.am-ին պատմեց Նոր Երզնկայի վարչական ղեկավար Գրիգոր Մարդոյանը։

«Շատ լավ, խելոք, համեստ տղա էր։ Իրենից մեծ մեկ եղբայր ուներ»,- նշեց վարչական ղեկավարը։

Անդրադառնալով այն լուրերին, թե տղան էներգետիկ ըմպելիքներ հաճախ է օգտագործել, վարչական ղեկավարն ասաց․ «Դրանք ենթադրություններ են, որոնք պարզվելու են միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքում։ Իմ հարևանի երեխան է եղել, ես չեմ նկատել, որ էներգետիկ խմի»։

erznka dproc

Ավելի վաղ Արագածոտնի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Գալուստ Թադեւոսյանն էլ «Փաստինֆոյին» հայտնել է, որ վաղը դատաբշկական փորձաքննության պատասխանը կլինի․ «Դասընկերներն ասում են, որ էներգետիկների նկատմամբ սեր է ունեցել ու հաճախ է օգտագործել, որքանով կարող էր դա պատճառը լինել՝ չգիտեմ»։

Կիսվել