Մամուլ

Էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, պացիենտի մոտ սրտի կանգ է գրանցվել․ նրան տեղափոխել են Աստղիկ ԲԿ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և տեղի բժիշկները կենաց-մահու պայքար են տանում նրա կյանքի համար։

Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։ 

Հետաքրքիր է, որ ինչպես այն, այնպես էլ մեկ օր առաջվա դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմանդիր Արթուր Սարգսյանը։ 

Այստեղ են ասում՝ «բժիշկ-բժիշկ, եկ մեր տուն, շատ հիվանդ է մեր․․․» կամ «աշխարհ կանգնիր, իջնող կա»։ Առողջապահության նախարարությունը պետք է հետևություններ անի, որպեսզի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի պատճառով Հանրապետությունում հայտնի և հեղինակություն ունեցող բժշկական կենտրոնների բարի համբավը չարատավորվի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել