Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի կեսօրից հետո, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երեւանում հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +25+27։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+9+12, ցերեկը՝ +21+24,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,
Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+24,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+9+12, ցերեկը՝ +21+26,
Արարատում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,
Արմավիրում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +18+21,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+8+12, ցերեկը՝ +25+28,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20+23։