Աշխարհ

«Միսս Ռուսաստան 2024» մրցույթում հաղթող է ճանաչվել 18-ամյա աղջիկը

«Միսս Ռուսաստան 2024» մրցույթում հաղթող է ճանաչվել Չուվաշիայի մասնակից 18-ամյա Վալենտինա Ալեքսեևան։

«Հետագա ծրագրերն են, իհարկե, պատշաճ կերպով ներկայացնել Ռուսաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում», – ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է հաղթողը:

18-ամյա գեղեցկուհու խոսքով՝ ինքը մտադիր է անել հնարավորն ու անհնարինը Ռուսաստանը լավագույնը դարձնելու համար։

Մրցույթի եզրափակիչը կայացել է «Barvikha Luxury Village» համերգասրահում, որին մասնակցել են 50 աղջիկներ Ռուսաստանի մարզերից։

Միսս Ռուսաստան 2024

Մրցույթի արդյունքները մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց «Միսս Ռուսաստան 2023» տիտղոսակիր Մարգարիտա Գոլուբևան։ Ալեքսեևան ստացել է թագը՝ 1 մլն ռուբլի, «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթներին մասնակցելու հնարավորություն:

Առաջին և երկրորդ «վիցե միսս»-ի տիտղոսները բաժին հասան Իրինա Միրոնովային՝ Տոլյատիից և Ուլյանա Եվդոկիմովային՝ Սանկտ Պետերբուրգից։ Որպես պարգև նրանք կստանան դրամաշնորհ ռուսական համալսարանում սովորելու համար։

Կիսվել