Աշխարհ

Ես զգուշացնում եմ Հայաստանին` դադարեցրեք վտանգավոր խաղերը․ Ալիև

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Ջաբրայիլի բնակիչների հետ հանդիպմանը:

«Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրե՛ք այս վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են գնում։ Ո՞վ է նրանց զենք տալիս․ Ֆրանսիան և հակաադրբեջանական այլ երկրներ։

Ինչու՞ են այդ զենքերը նրանց անվճար տալիս։ Որքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի։ Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան ու զբաղվեն իրենց գործերով:

1992 թվականին, երբ կորցրել էինք մեր հողերը, Ամերիկան մեր դեմ պատժամիջոցներ կիրառեց։ 2001 թվականին այդ պատժամիջոցները չեղարկվեցին, քանի որ սկսվեց նրանց օկուպացիոն գործունեությունը Աֆղանստանում, սկսվեց նվաճողական պատերազմ և մենք նրանց անհրաժեշտ էինք։

Քանի դեռ նրանք Աֆղանստանում էին, ամեն տարի ԱՄՆ նախագահը չեղարկում էր պատժամիջոցները։ Հենց դուրս եկան Աֆղանստանից պատժամիջոցները նորից կիրառվեցին։ Կարելի՞ է լինել այսքան անշնորհակալ»։

Կիսվել