Աշխարհ

Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ

Եգիպտոսի ազգային ավիափոխադրող EgyptAir-ը հայտարարել է, որ իր թռիչքներից մեկում ծնված նորածին երեխային ցմահ անվճար տոմս է տվել։

Երեխան ծնվել է MS887 չվերթում Boeing 737-800 ինքնաթիռում, որն ուղևորվում էր Կահիրեի միջազգային օդանավակայանից դեպի Կամերունի Դուալա միջազգային օդանավակայան:

Անձնակազմն օգնել է Կամերունից մի ուղևորի օդանավում ծննդաբերելու ժամանակ: Անձնակազմն անհրաժեշտ առաջին բուժօգնություն է ցուցաբերել նաև մորն ու նորածինին։

Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լիբիայի հարավում գտնվող Քուֆրա միջազգային օդանավակայանում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբիայի իշխանությունների հետ մորն ու նորածնին ընդունելու և Քուֆրա հիվանդանոց՝ հետագա բուժման համար:

Մոր և նրա երեխայի բարեկեցությունն ապահովելուց հետո ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի Կամերունի Դուալա միջազգային օդանավակայան։

Մանկան ծնունդից հետո Եգիպտոսի ազգային ավիափոխադրող EgyptAir-ը հայտարարել է, որ իր թռիչքներից մեկում ծնված նորածին աղջկան ցմահ անվճար տոմս է տվել։

Կիսվել