Շոու-բիզնեսԱշխարհ

Լյուբով Ուսպենսկայայի դուստրն անհետացել է

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտարարել է դստեր անհետանալու մասին։ Նա ասել է, որ մի քանի օր է՝ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Երգչուհու 34-ամյա դուստրը՝ Տատյանա Պլակսինան, արդեն երրորդ օրն է, ինչ կապի դուրս չի գալիս։

70-ամյա երգչուհին Բաքվում հյուրախաղերից վերադառնալուց հետո տեսել է, որ աղջկա հեռախոսն ու անձնական իրերը տանն են, իսկ տան աշխատողներից ոչ մեկը չգիտի` ուր է նա։

«Տանյան իսկապես անհետացել է: Մենք դա կապում ենք նրա ուղևորությունների հետ Դոնեցկ և Լուգանսկ: Նա անհետացել է Մոսկվայում, մենք չգիտենք, թե որտեղ է նա հիմա: Նաև չգիտենք, թե ինչ են արել նրա հետ և ինչ վիճակում է նա»,- ասել է Ուսպենսկայայի պրոդյուսերը։

Նշենք, որ Տատյանան Լյուբով Ուսպենսկայայի դուստրն է չորրորդ ամուսնությունից՝ գործարար Ալեքսանդր Պլակսինի հետ։

Կիսվել