Շոու-բիզնես

Թեթևացած սրտով իջնում ենք լեռն ի վար՝ մեզ հետ տանելով Տիրոջ զորությունը. Դիանա Գրիգորյան

Թեթևացած սրտով իջնում ենք լեռն ի վար՝ մեզ հետ տանելով Տիրոջ զորությունը. Դիանա Գրիգորյան

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը լուսանկար է հրապարակել Սուրբ Հովհաննես մատուռ այցից և կից գրել․

«Թեթևացած սրտով իջնում ենք լեռն ի վար՝ մեզ հետ տանելով Տիրոջ զորությունը, Նրա ողորմածությունն ու սերը, որ այս վայրում առատորեն հեղված է երկնքից։

Զարմանալիորեն պետք է ասեմ՝ իջնելու ճանապարհն ավելի հեշտ ու դյուրին է, քան բարձրանալը, որովհետև Աստծուն հանդիպելուց հետո բոլոր խրթին արահետները հեշտանում ու լուսավորվում են, բոլոր խոչընդոտները հեռանում ու հաղթահարվում են, և կարծես, Աստված Ինքն է Իր հզոր բազուկով ճանապարհ դնում մեզ։

Թող կատարվեն հայի բոլոր երազանքները։ Սուրբ Հովհաննեսը թող լինի բոլորիս պահապանը»:

diana grigoryan
Կիսվել