Ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, Արմանն արդեն ԱՄՆ-ում դպրոց է գնում. Անահիտ Սիմոնյան
Ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, Արմանն արդեն ԱՄՆ-ում դպրոց է գնում. Անահիտ Սիմոնյան
«Մենք Միացյալ նահանգներում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, և ընդհանրապես չեմ փոշմանում»: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է երգչուհի Անահիտ Սիմոնյանի ինստագրամյան էջի սթորի բաժնից։
«Մենք այստեղ արդեն հարմարվել ենք: Արմանը գնում է դպրոց: Շատ լավ, հայկական դպրոց է գնում: Արդեն ունի ընկերներ, մի խոսքով՝ մեզ այստեղ շատ լավ է:
Ինձ համար կյանքը շարժում է: Անընդհատ պետք է շարժվես ու գնաս առաջ: Եթե հասկանում ես, որ ինչ-որ տեղ, ինչ-որ քաղաքում կամ շրջապատում քո մաքսիմումն արել ես ու այդտեղ ավելին էլ չես կարող անել, պետք է ընդլայնվես»:
Տեսանյութը ստորև