«Չի կարելի ամեն անգամ, հենց էլ թեմա չի մնում, սկսել հայհոյել «աստղերին» ու պահանջել նրանց ներկայությունը». Լուսինե Բադալյան
Վերջը ստիպում եք, որ գրեմ ։))
Ժողովուրդ ջան, աղաչում եմ, չի կարելի ամեն անգամ, հենց էլ թեմա չի մնում, սկսել հայհոյել «աստղերին» ու պահանջել նրանց ներկայությունը ։) Հեղափոխությունը, բողոքի ակցիան և նման վեհ բաները վերաբերում են բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ հայտնի մարդկանց՝ որպես քաղաքացու, ոչ թե որպես եթերային դեմքի։ Հենց գալիս, միանում են, ասում եք, թե իրենց PR-ի համար է, չեն գալիս, դավաճան են։ Մի՞թե մենք այդքան կարևոր ենք ձեզ համար։ Ամբողջ կյանքում ինչ ասես, մեր հասցեին չենք լսում, բայց կարևոր պահերին հանկարծ դառնում ենք անհրաժեշտ։ Ի վերջո, բոլորս մեծ, հասուն մարդիկ ենք, ունենք ազատ կամք, սեփական կարծիք, կողմնորոշման իրավունք։ Այսօր գործընկերոջս, երբ հացի խանութում շատ խիստ հարցրել են, թե ինչ գործ ունի այստեղ, ինչու՞ միտինգի տեղում չէ, նյարդերը տեղի են տվել, հարցին հարցով է պատասխանել. «Իսկ դուք ինչո՞ւ եք այստեղ»: Եկեք մեկս մյուսի վրա ճնշում չգործադրենք, ամեն մեկս պատասխանատվություն կրենք մեր քայլերի համար։ Մենք էսպես թե էնպես ընթացքում շատ բան ենք կրում, ինչի մասին դուք չեք էլ իմանում կամ արագ մոռանում եք, ու մենք մնում ենք մենակ մեր խնդիրների հետ, մինչև մեզ կրկին հիշում եք հաջորդ միտինգի կամ հայհոյելու ժամանակ, բայց միշտ ժպտում ենք ձեզ եթերում (իհարկե, եթե եթեր տալիս են) ։)) Եվ ուրեմն՝ եկեք ապրենք համերաշխ, թավշյա հեղափոխությանը նեգատիվ չխառնենք։
Սիրում եմ բոլորիդ։