Մայր Աթոռից Բագրատ Սրբազանին արգելել են մասնակցել արարողություններին. նա գնացել է վանքերից մեկը՝ «ծոմ պահելու»
Մայր Աթոռից Բագրատ Սրբազանին արգելել են մասնակցել արարողություններին. նա գնացել է վանքերից մեկը՝ «ծոմ պահելու»
Բագրատ Սրբազանին սատարող տելեգրամյան ալիքը հայտնել է, որ հոգևորականի կարգավիճակը սառեցրած Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը ծոմապահության։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, իրականում Մայր Աթոռից Գալստանյանին արգելել են մասնակցել Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին:
Գալստանյանը իր բացակայությունն արդարացնելու համար որոշել է գնալ Հայաստանի վանքերից մեկը և մի քանի օր մնալ այնտեղ: