18-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն
18-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող առաջնությունում Պողոսյանը մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալը:
Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աննա Ամրոյանը նվաճել էին երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալները: