Մամուլ

Հայկ Սարգսյանին և Սուրիկ Խաչատրյանի որդուն դատախազությունն արդարացրել է

Հայկ Սարգսյանին և Սուրիկ Խաչատրյանի որդուն դատախազությունն արդարացրել է

«Հրապարակ-ը գրում է. Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երեք քաղաքացու։

Դատարանը կալանք էր սահմանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս գործով կալանավորվել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը եւս մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Նրանք ավելի ուշ կալանքից ազատվել էին։ Հարուցված քրեական գործն այլև չկա․ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը «Հրապարակ»-ին ասաց, որ արդարացման հիմքով երկուսի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Փաստաբանն ասաց, որ դատախազի որոշմամբ է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել։

Կիսվել