«Քո գնալու մասին ես լռելու եմ»․ Ավետ Բարսեղյանի խոսքերն ուղղված Արա Մարտիրոսյանին
«Քո գնալու մասին ես լռելու եմ»․ Ավետ Բարսեղյանի խոսքերն ուղղված Արա Մարտիրոսյանին
Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում գրել է․
««Քո գնալու մասին»
Ես չեմ խոսել քո գնալու մասին: Դասին, «ՀԱՄԱՏԱՐԱԾ ՎԻՇՏ » անունով, ներկա չեղա՝ չեղարկելով քո մահը իմ ներսում:
Ես չեմ խոսում քո գնալու մասին, թարսին շիտակ չեմ գումարում այսօր:
Ու չեմ էլ խոսելու քո գնալու մասին, քանզի իմ խոսքը երգ պիտի դառնար սովորաբար քո շուրթերից, ուստի՝ եթե չկաս, խոսքեր չկան…
Այնքան ես նեղացած եմ քո սրտից, որ գլխավոր հերոս էի դարձրել երգերիդ մեջ՝ անվերջ գովերգելով զարկերն ուժեղ, իսկ նա խաբեց ինձ, կանգ առավ, թռավ «Վերևն» ընտրած ընկերներին միանալու:
Քո գնալու մասին ես լռելու եմ …միշտ…»։