«Վայոց Ձորի» ԲԿ-ում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
«Վայոց Ձորի» ԲԿ-ում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին նշված բժշկական կենտրոնում ծննդաբերության նպատակով նույն օրը իրենց է դիմել մի ծննդկան։
Պարզվել է, որ ծննդաբերության ընթացքում «պորտալարի արտաանկման» պատճառով երեխան մահացած է ծնվել։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, բաժնի պետի տեղակալ Թովմասյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը Վայոց Ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ծ. Վ.-ն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։